211652_close_icon
views-count1736 դիտում article-date 21:51 08-12-2019

Վարդան Բոստանջյան. Ամանորյա միջոցառումների համար նման ծախսերն ավելորդ են. News.am

Աղքատության նման մակարդակի պայմաններում ավելորդ ծախսեր են: Տնտեսագետ, ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը [url=https://news.am/arm/news/548743.html]NEWS.am[/url]-ի հետը զրույցում այսպես գնահատեց Կառավարության կողմից ամանօրյա միջոցառումների համար քաղաքապետարանին 271 միլիոն դրամի տրամադրումը: «Ընդհանրապես հասկանալի է, որ նման իրավիճակներում հասարակությանը ապակողմնորոշելու համար տարբեր ուղղություններով նետվում են փողերը: Օրինակ` անցած տարի Հանրապետության հրապարակի տոնածառի համար 71 միլիոն հատկացրեցին, ու սա սուղ ֆինանսական միջոցների կամ աղքատության նման մակարդակի պայմաններում։ Իմ գնահատմամբ, ավելորդ ծախսեր են եւ, բնականաբար, նման պայմաններում պետք ավելի հրատապ, առաջնահերթ եւ առավել կարեւոր գործերի համար ուղղվի»,- ասաց նա: Բոստանջյանի խոսքով` այդ գումարը կարող էր ուղղվել, օրինակ, 4-րդ կարգի վթարային շենքերի հարցին, որոնք ամեն րոպե կարող են փլուզվել. «Դա ամենահասարակ օրինակն է, եւ նման բազմաթիվ օրինակներ կան: Բայց սա ամենահրատապն է, քանի որ հնարավոր է ամեն վայրկյան մի չնչին բանից շենքը փլուզվի եւ ով է լինելու այս իրավիճակի պատասխանատուն»:

Նմանատիպ նյութեր