հիմնական կայք
Լրահոս

«Ուրալը» հաղթեց «Կրիլյա Սովետովին»․ Հարոյանը գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ուրալը» հաղթեց «Կրիլյա Սովետովին»․ Հարոյանը գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Կրիլյա Սովետովը» սեփական դաշտում ընդունել էր «Ուրալին», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։


Հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 3-2։ «Ուրալի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Պավել Պոգրեբնյակը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Օթման Էլ Կաբիրը։ Պոգրեբնյակի գոլերից մեկում ասիստը կատարեց Վարազդատ Հարոյանը։ 53-րդ րոպեին Հարոյանը նաև զգուցաշվել է դեղին քարտով։ Հանդիպման գոլերը կարող եք դիտել այստեղ։

Այս հաղթանակից հետո «Ուրալը» վաստակեց 24 միավոր և բարձրացավ 9-րդ հորիզոնական։

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք