211652_close_icon
views-count1997 դիտում article-date 15:55 08-12-2019

Ֆուչիկի 29 հասցեում ծառեր են հատվել․տարածքը մասնավոր է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի 29 հասցեում հատվել են առողջ ծառեր։ Այս մասին ահազանգում են ֆեյսբուքյան օգտատերերը։ Հասմիկ Մանուկյանը ծառերի հատման լուսանկար է հրապարկել և այն «ծառերի սպանդ» որակել։ Լիլի Խաչատրյանն էլ տեսանյութ է հրապարակել և գրել, որ անձամբ է տեսել՝ ծառերը չորացած չէին, «սեզոնին էլ հեչ հրդեհավտանգ վիճակ չէին ստեղծում»։ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ այդ հասցեում մասնավոր տարածք է, իսկ թե արդյոք այդ տարածքում շինարարություն է նախատեսվում կատարել, նա ասաց, որ այս պահին ինֆորմացիա չունի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր