հիմնական կայք
Լրահոս

Թրամփը հայտարարել է, որ ինքը Իսրայելի լավագույն ընկերն է

Թրամփը հայտարարել է, որ ինքը Իսրայելի լավագույն ընկերն է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը երբեք չի ունեցել Սպիտակ Տնից այնպիսի ընկեր, ինչպիսին ինքն է, քանի որ, ի տարբերություն նախկին առաջնորդների, ինքը՝ Թրամփը, պահել է իր խոստումները, հաղորդում է Associated Press-ը։


ԱՄՆ-ի նախագահը հիշեցրել է, որ նախագահի պաշտոնում գտնվելու օրվանից սկսած՝ ինքը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք և առաջարկել Թել-Ավիվից տեղափոխել այնտեղ ԱՄՆ-ի դեսպանատունը։

Բացի այդ, Թրամփը ուշադրություն է հրավիրել Գոլանդի բարձունքները Իսրայելի սուվերեն տարածք ճանաչելու միջոցով Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը փոխելու իր որոշմանը (1967 թ-ին Իսրայելը զավթել է այդ բարձունքները Սիրիայի հետ պատերազմում, ինչը միջազգային հանրությունը չի ճանաչում)։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք