հիմնական կայք
Լրահոս

Մինսկում շարունակվում են Ռուսաստանին ինտեգրվելու դեմ բողոքի ակցիաները

Մինսկում շարունակվում են Ռուսաստանին ինտեգրվելու դեմ բողոքի ակցիաները Բելառուսի մայրաքաղաք Մինսկի կենտրոնում երկրորդ օրն է՝ չարտոնված բողոքի ակցիա է իրականացնում ընդդիմությունը։ Այն կապված է Ռուսաստան-Բելառուս ինտեգրման խորացման գործընթացի հետ, հաղորդում է Tass գործակալությունը։


Սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներով ակտիվիստները բացականչում են «Բելառուսն ապրում է» և «Անկախություն»։

Ակցիային, որը նախաձեռնել է «Բելառուսի քրիստոնեական ժողովրդավարություն» կուսակցությունը, մասնակցում են կուսակցության համանախագահ Պավել Սևերենիցը և այլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ։

Ոստիկանությունն արդեն նախազգուշացրել է, որ ակցիայի անցկացումը թույլատրված չէ իշխանությունների կողմից, այդ իսկ պատճառով ցուցարարները պետք է հեռանան, և հիշեցնում են դրա հետևանքների մասին։

Ակտիվիստների պնդմամբ՝ ՌԴ-ի հետ ստորագրված ինտեգրացիոն փաստաթղթերը կարող են հանգեցնել Բելառուսի համար անցանկալի հետևանքների։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք