211652_close_icon
views-count1735 դիտում article-date 16:18 08-12-2019

Հորդանանից և Լիբանանից վերջին օրերին Սիրիա են վերադարձել ավելի քան հազար փախստականներ

Վերջին օրերին Հորդանանից ու Լիբանանից ավելի քան 1000 փախստական է վերադարձել Սիրիա։ Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Սիրիայում տեղակայված հակամարտող կողմերի հաշտության և փախստականների տեղաբաշխման հարցերով ռուսական կենտրոնի մամուլի ծառայությանը։ Կենտրոնի փոխանցմամբ՝ հայրենիք է վերադարձել 1024 փախստական։ Նրանք սիրիայի տարածք են մուտք գործել Լիբանանի «Ջեյդեթ Յաբուս», «Թելլ-ալլահ» և Հորդանանի «Նասիբ-719» անցակետերով։ Վերջին օրերին Սիրիայի զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծման աշխատանքներ են իրականացրել Էլ-Հարրայի, Ջասիմի և Դումայի տարածքներում։ Ականազերծվել է 2.4 հա տարածք, ոչնչացվել 45 պայթուցիկ։

Նմանատիպ նյութեր