2135 դիտում
15:10 08-12-2019
Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանային և Կոնգրեսի պատգամավոր, նախագահության քարտուղար Խուան Ռամոն Լաուին, ովքեր Ստեփանակերտ են ժամանել Հայաստանի Հանրապետության ԱԺ-ի պատգամավոր Սոս Ավետիսյանի ուղեկցությամբ:
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության այցն Արցախ բարեկամության նոր հեռանկարներ է բացում՝ Կենտրոնական Ամերիկայի երկրների հետ միջխորհրդարանական կապեր հաստատելու համար: Աշոտ Ղուլյանը հյուրերին տեղեկություններ է փոխանցել Արցախի պետականաշինության, խորհրդարանում ձևավավորված բարեկամական խմբերի ու շրջանակների մասին:
Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան, խոսելով այցի մասին, նշել է, որ մեծ պատիվ է համարում Արցախում գտնվելը և կարևորում երկխոսության միջոցով երկրի մասին ճշգրիտ տեղեկությունների հավաքագրումը: Խոսելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մասին՝ Ֆելիպե Լորենզանան շեշտել է, որ կողմ է ազգերի ինքնորոշման իրավունքին և հակամարտության բոլոր կողմերի մասնակցությամբ խնդիրի բանակցային ճանապարհով կարգավորմանը: Նա Արցախի խորհրդարանի ղեկավարին նաև հաղորդել է իրենց այցով՝ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հետ սկիզբ առած գործնական հարաբերությունների՝ մասնավորապես, օրերս երկու խորհրդարանների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման մասին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կոնգրեսի պատգամավոր և նախագահության քարտուղար Խուան Ռամոն Լաուն կարևորել է Լատինական Ամերիկայում մեր տարածաշրջանի վերաբերյալ անաչառ տեղեկատվության տարածումը և երկրների միջև համագործակցության խորացումը:
Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, բանակցային գործընթացին, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեությանը վերաբերող թեմաներ:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:
Նմանատիպ նյութեր
1591 դիտում
13:56 21-11-2019
Արցախի Հանրապետության խորհրդարանում հյուրընկալվել են Հայաստանի Հանրապետության կրտսեր դիվանագետները
1622 դիտում
18:56 06-12-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակությանը
2441 դիտում
18:21 29-07-2020
Գվատեմալայի Կոնգրեսի հանձնաժողովը բանաձև է ընդունել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ
Այս բաժնից
529 դիտում
21:30 17-04-2024
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
445 դիտում
21:03 17-04-2024
Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում
502 դիտում
20:39 17-04-2024
ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա