211652_close_icon
views-count1829 դիտում article-date 12:29 08-12-2019

Հնդկաստանի գործարաններից մեկում առաջացած խոշոր հրդեհը խլել է 43 մարդու կյանք

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի Անաջ թաղամասում գործող գործարանում կիրակի վաղ առավոտյան խոշոր հրդոեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 43 մարդ։ Այդ մասին հայտնում է India Today կայքը։ Տեղի իշխանութունները չեն բացառել, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ հիվանդանոց է տեղափոխվել մոտ 50 մարդ, որոնց մեծ մասն արդեն մահացել է։ Դեպքի վայրում աշխատում է հրշեջ-փրկարարական 30 բրիգադ։ Գործարանն արտադրում է պլաստմասե շշեր և այլ իրեր։ Սկսվել է հետաքննություն՝ պարզելու համար հրդեհի առաջացման պատճառը։

Նմանատիպ նյութեր