211652_close_icon
views-count6188 դիտում article-date 16:03 08-12-2019

Ժիրինովսկին Ելցինին մեղադրել է Ռուսաստանի պատմության մեջ ամենասարսափելի հանցագործության մեջ

ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին 1991 թվականին ստորագրված ԽՍՀՄ փլուզման վերաբերյալ Բելովեժյան համաձայնագիրն անվանել է Ռուսաստանի պատմության մեջ ամենասարսափելի հանցագործությունը։ Այդ մասին նա գրել է Telegram-ալիքում։ Ժիրինովսկու կարծիքով՝ Բորիս Ելցինը, Լեոնիդ Կրավչուկը և Ստանիսլավ Շուշկևիչը, ովքեր այդ ժամանակ հանդիսանում էին ՌԴ-ի, Բելառուսի և Ուկրաինայի նախագահները, անհրաժեշտ լիազորությունները չեն ունեցել՝ Խորհրդային Միության փլուզման մասին հայտարարելու։ Նրա խոսքով՝ դրա համար չկային ոչ բարոյական և ոչ էլ տնտեսական հիմնավորումներ. «Մարդկության պատմության մեջ թեկուզև քիչ չեն եղել ռազմական ու պետական հեղաշրջումներ, սակայն ոչ ոք երբեք չի հայտարարել պետության փլուզման մասին»։ Ժիրինովսկին 1991 թվականի դեկտեմբերին տեղի ունեցածն անվանել է «իշխանության բռնազավթում»։

Նմանատիպ նյութեր