211652_close_icon
views-count41401 դիտում article-date 09:57 08-12-2019

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Nissan մակնիշի ավտոմեքենայում. օպերատիվ են գործել հրշեջներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում անհայտ հանգամանքներոմ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում հրդեհ է բռնկվել Nissan մակնիշի 36 OC 804 համարանիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջները մարել են ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած հրդեհը, ինչի շնորհիվ կրակի տարածումը կանխվել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Ճանապարհային ոստիկանները նշված վայրում ուժեղացված ծառայութուն են կատարել, որպեսզի հետարքրքասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն, որ հրշեջները կարողանան ազատ աշխատել։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը, փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Մհեր Ղալեչյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր