3653 դիտում
23:45 07-12-2019
Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ ամերիկացի ուսանողին ազատ արձակելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ ամերիկացի ուսանողին ազատ արձակելու համար և հայտարարել, որ դա մատնանշում է երկու երկրների միջև համաձայնություն ձեռք բերելու հավանականությունը: Հաղորդում է [url=https://ria.ru/20191207/1562105307.html]ria.ru[/url]-ն:
«Շնորհակալություն Իրանին՝ բավականին ազնիվ բանակցությունների համար: Տեսնում եք, մենք միասին կարող ենք գործարք կնքել»,- գրել է ԱՄՆ նախագահը թվիթերյան իր էջում:
Թրամփը երկար ժամանակ փորձում է բանակցություններ վարել իրանական կողմի հետ միջուկային ծրագրի և այլ հարցերի վերաբերյալ, սակայն փորձերն անհաջող են անցնում:
[url=https://shamshyan.com/hy/article/2019/12/07/1142414/]Հիշեցնենք[/url], որ այսօր ԱՄՆ-ն և Իրանը բանտարկյալների փոխանակում են իրականացրել: Իրանն ազատ է արձակել ամերիկացի ուսանող Սյուե Վանին, որին մեղադրում էին լրտեսության մեջ, իսկ ԱՄՆ-ն չեղարկել է իրանցի կենսաբան Մասուդ Սուլեյմանի դեմ ներկայացված մեղադրանքը՝ կապված պատժամիջոցները խախտելու հետ:
Նմանատիպ նյութեր
5991 դիտում
11:42 11-08-2017
Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4050 դիտում
20:52 20-08-2016
Լուգանսկի ղեկավարը հայտնել է բոլոր ուկրաինացի գերիներին ազատ արձակելու պայմանները
Այս բաժնից
373 դիտում
19:08 16-04-2024
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
466 դիտում
22:38 15-04-2024
Տաջիկստանի նախագահը մայիսի երկրորդ կեսին կայցելի Ադրբեջան