հիմնական կայք
Լրահոս

Միսնկում անկախության ցույցի ժամանակ բերման է ենթարկվել ռուսամետ կարգազանց Եգոր Կրասոտան

Միսնկում անկախության ցույցի ժամանակ բերման է ենթարկվել ռուսամետ կարգազանց Եգոր Կրասոտան Այսօր Մինսկում Ռուսաստանին ինտեգրումը խորացնելու դեմ կազմակերպված ցույցերն անցել են խաղաղ։ Ձերբակալվածներ չկան։ Ոստիկանությունը չի միջամտել և ուժ չի կիրառել, բացառությամբ մեկ դեպքի։ Հաղորդում է reform.by-ն։


Մինսկի Անկախության հրապարակում մի երիտասարդ խառնվել է ցույցին։ Ըստ ականատեսների, ոչ ադեկվատ և, հավանաբար, հարբած երիտասարդը ընկել է գետնին, նետվել մարդկանց վրա, բղավել «Ռուսաստան, Ռուսաստան»: Երթի մասնակիցները համոզել են անվտանգության ուժերին նրան հրապարակից հեռացնել։ Իրավապահները կարգազանց երիտասարդին հեռացրել են ցուցարարներից, և նստեցրել ոստիկանության միկրոավտոբուս:


Շուտով լրագրողները ճանաչել են սադրիչի ինքնությունը: Ըստ «Наша нива» լրատվամիջոցի, սադրիչը 28-ամյա Եգոր Կրասոտան է։ Նա սովորում էր Բելառուսի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, մասնակցում էր «ԱՊՀ և Բալթյան երկրների ռուսախոս երիտասարդների» ցույցերին, հանդիսանում է «Սպիտակ Ռուսաստանի» անդամ:

Հիշեցնենք, որ Մինսկում այսօր զանգվածային ցույցեր են անցկացվել Ռուսաստանին ինտեգրման դեմ։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք