1250 դիտում
21:44 07-12-2019
Ականի վտանգի իրազեկման համար հայկական հումանիտար առաքելության տպագրած բուկլետները կբաժանվեն Հալեպում
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը շուրջ 500 բուկլետ է տպագրել Ականների վտանգի իրազեկման թեմայով։ Դրանք արաբերեն են, նախատեսված են սիրիացիների համար, պատմում են անվտանգ վարքագծի կանոնների մասին։
Այս մասին [url=https://armenpress.am/arm/news/998087.html]«Արմենպրեսին»[/url] տեղեկացրել է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը
Նրա խոսքով՝ ծանրոցը փոխանցվել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատանը, որպեսզի հասցվի Հալեպ։ Բուկլետները տրամադրվելու են ՄԱԿ-ի Ականային գործունեության ծառայության ներկայացուցիչներին։
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետներն ականազերծմանը զուգահեռ պարբերաբար նաև իրազեկման դասընթացներ են կազմակերպում, որպեսզի ականների պայթյուններից տուժող քաղաքացիների թիվը կրճատվի։
Նմանատիպ նյութեր
719 դիտում
14:02 04-04-2020
Հայ սակրավորները տարածքներ են ականազերծում նաև Հալեպում. ականային վտանգի իրազեկման միջազգային օրն է
Այս բաժնից
349 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
304 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
286 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր