1930 դիտում
21:18 07-12-2019
«Բորուսիան» 5։0 հաղթեց «Դյուսելդորֆին», «Հոֆենհայմը» պարտվեց «Լայպցիգին»
Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տնային խաղում «Դյուսելդորֆի» նկատմամբ հաղթանակ տարավ 5:0 հաշվով:
«Բորուսիայի» կազմից դուբլի հեղինակ դարձան կիսապաշտպան Մարկո Ռոյսը և կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն: Աչքի ընկավ նաև հարձակվող Տորգան Ազարը:
Միաժամանակ ընթացող խաղում Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում պարտություն կրեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով:
«Բավարիայի» միակ գոլը խաղի 49-րդ րոպեին խփեց խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը, իսկ «Բորուսիայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռամի Բենսեբաինին:
«Հոֆենհայմը» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտություն կրեց «Լայպցիգից»: Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը 31 միավորով գլխավորում է Մյոնխենգլադբախի «Բորուսիան»: «Լայպցիգը» 30 միավորով երկրորդն է: Դորտմունդի «Բորուսիան» 26 միավորով երրորդ տեղում է, իսկ «Բավարիան» 6-րդն է՝ 24 միավորով: Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմը» 21 միավորով 8-րդ տեղում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1467 դիտում
21:55 25-09-2021
Հոֆենհայմը հաղթեց Վոլֆսբուրգին, Ադամյանը մասնակցեց խաղին
1785 դիտում
19:57 11-02-2016
«Հոֆենհայմը» գլխավորեց Բունդեսլիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ մարզիչը
3038 դիտում
23:59 14-08-2021
Բունդեսլիգա. «Հոֆենհայմը» ջախջախիչ հաղթանակ է տարել. Սարգիս Ադամյանը՝ գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
898 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը