211652_close_icon
views-count5740 դիտում article-date 21:31 07-12-2019

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Բուրջանաձեի այցի վերաբերյալ

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել «Միացյալ Վրաստան-ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեի Մոսկվա կատարած այցի վերաբերյալ: Հաղորդում է [url=https://www.aliq.ge/rusagn-n-haytararuthyun-e-taratcel-burjanadzei-ayci-veraberyal/]aliq.ge[/url]-ն։ Ըստ հայտարարության՝ Բուրջանաձեն Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԳ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին: Հանդիպմանը քննարկվել է ռուս-վրացական հարաբերությունների իրավիճակը և հեռանկարները: Ռուսաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ, ռուսական կողմն իր հետաքրքրությունն է հայտնել Վրաստանի հետ հարաբերությունների նորմալացման, այդ թվում ուղիղ ավիաչվերթների արգելքի դադարեցման վերաբերյալ: ՌԴ արտաքին գերատեսչությունը կարևորել է, որ Թբիլիսին առավել պատասխանատվությամբ մոտենա Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգման հարցին: «Վրաստանում ընթացող իրադարձությունները Մոսկվան ընդունում է որպես այդ երկրի ներքին գործեր: Ռուսաստանը այլ երկրի ներքին գործերին միջամտելուն սկզբունքորեն զերծ է մնում: Մենք հետաքրքրված ենք, որ Վրաստանում և Հարավային Կովկասում լինի խաղաղություն և կայունություն»,- ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարարության հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր