211652_close_icon
views-count5842 դիտում article-date 21:05 07-12-2019

Վախթանգ Կիկաբիձեն Մինսկում բացել է «Միմինոյի» արձանը

«Միմինո» հայտի ֆիլմի գլխավոր հերոսի արձանն է բացվել Մինսկում։ Բացման արարողությանը մասնակցել է վրաց հանրահայտ երգիչ ու դերասան Վախթանգ Կիկաբիձեն։ Հաղորդում է [url=https://www.aliq.ge/kikabidzen-minskum-bacel-e-miminoyi-herosi-ardzaneh/]aliq.ge[/url]-ն։ Վալիկո Միզանդարիի բրոնզե արձանի հեղինակը բելառուս քանդակագործ Սերգեյ Վոզիսովն է։ Արարողության ընթացքում Կիկաբիձեն արձանի պատվանդանին իր ստորագրությունն է թողել։ Նա պատմել է, որ սկզբում լուրջ չի ընդունել հրավերը, սակայն երբ հասկացել է, որ կատակ չէ, շատ է ուրախացել։ «Կարծում էի կատակ են անում։ Իմ Միմինո՞ն, Բելառուսու՞մ։ Հավատացի, միայն երբ տեսա Մինսկի տոմսը։ Ես իրապես երջանիկ եմ՝ կրկին այստեղ վերադառնալ։ Այս քաղաքի ու մարդկանց հետ լավագույն հիշողություններն ունեմ»։ «Միմինոյի» արձանը Մինսկի ազգերի բարեկամության այգում է։ Արձանի բացումը նվիրվել է Վրաստան-Բելառուս բարեկամության 25-ամյակին։ Մինսկում նաև համերգ է նախատեսված՝ «Վրաստանից՝ սիրով» խորագրով, որում Կիկաբիձեն ելույթ կունենա «ռոմանսի թագուհի» Նանի Բրեգվաձեի հետ։ «Միմինոյի» հերոսներին՝ Վալիկոյին, Ռուբիկին և Իվանին նվիրված հուշարձան կա հայկական Դիլիջան քաղաքում՝ տեղադրվել է 2012-ի հուլիսին։ Նույն թվականին տեղադրվել է նաև Թբիլիսիի արձանը՝ Հավլաբար թաղամասում։ Հեղինակը քանդակագործ Զուրաբ Ծերեթելին է։

Նմանատիպ նյութեր