3510 դիտում
20:40 07-12-2019
Էրդողանը հայտնել է, թե երբ թուրքական զորքերը կհեռանան Սիրիայից
Թուրքիայի զինուժը Սիրիայից կհեռանա միան այն ժամանակ, երբ իրեն այդ մասին խնդրի սիրիացի ժողովուրդը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հողորդում են թուրքական լրատվամիջոցները։
«Մենք չենք հեռանա Սիրիայից այնքան ժամանակ, քանի դեռ սիրիացի ժողովուրդը չի ասել. «Շնորհակալություն, դուք արդեն կարող եք գնալ»»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում:
Թուրք առաջնորդը հավելել է, որ Թուրքիան մտադիր է Սիրիայում «մինչև վերջ կիրառել իր լիազորությունները, որոնք բխում են միջազգային իրավունքից»:
Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ին ռազմարշավ էր սկսել Սիրիայի հյուսիսային շրջանում բնակվող քրդական զորամիավորումների դեմ: Հոկտեմբերի 22-ին Պուտին-Էրդողան բանակցություններից հետո հրադադար է հաստատվել՝ պայմանով, որ քրդական ուժերը կհեռանան սահմանից մինչև 30 կմ հեռավորությամբ տարածքից:
Նմանատիպ նյութեր
6468 դիտում
19:05 13-11-2017
Էրդողանը ՌԴ-ին ու ԱՄՆ-ին կոչ է արել դուրս բերել զորքերը Սիրիայից և «կենտրոնանալ խնդրի լուծման վրա»
2055 դիտում
14:20 12-05-2015
Ագուստին Ռոդրիգես. Կրիշտիանու Ռոնալդուն և Կասիլյասը կհեռանան «Ռեալից»
3196 դիտում
14:41 01-04-2017
Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Սիրիայից թուրքական զորքի դուրսբերման պայմանը
Այս բաժնից
391 դիտում
21:58 27-03-2024
Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ
391 դիտում
21:30 27-03-2024
ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը հավանություն է տվել Կոսովոյի անդամակցությանը Եվրոպայի խորհրդին
625 դիտում
21:04 27-03-2024
Բաքվից Կիեւին սպառազինություն մատակարարելու մասին տեղեկությունը ճշտվում է․ Զախարովա