211652_close_icon
views-count2735 դիտում article-date 20:27 07-12-2019

ԱՄՆ-ն և Իրանը բանտարկյալներ են փոխանակել․ Սյուե Վանն ու Մասուդ Սուլեյմանն ազատ են

ԱՄՆ-ը Իրանի իշխանություններին է հանձնել իրանցի գիտնական Մասուդ Սուլեյմանին, որը առանց մեղադրանքների ներկայացման ամերիկյան Մինեսոտա նահանգում 2018թ․ հոկտեմբերի 22-ին կալանավորվել էր ՀԴԲ աշխատակիցների կողմից, հայտնում է [url=https://www.bbc.com/news/world-middle-east-50698017]BBC[/url]-ն։ Կալանավորվածներին փոխանակելու համաձայնագրի շրջանակներում Իրանը ԱՄՆ-ին է հանձնել ամերիկացի ուսանող Սյուե Վանին, որը 2016թ․ Իրանում կալանավորվել էր լրտեսության կասկածանքով։ Իր հաղորդագրության մեջ իրանական ԱԳՆ-ը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են իրանցի գիտնականի ազատ արձակմանը, հատկապես Շվեյցարիայի կառավարությանն ու դեսպանությանը, որը ներկայացնում է ԱՄՆ-ի շահերն Իրանում։ [img]https://st0.shamshyan.com/editor/0677040001575733088433674.jpg[/img] Սուլեյմանին կալանավորվել էր Չիկագոյի օդանավակայանում։ Նա ԱՄՆ էր ժամանաել Մինեսոտայում «Մայո» բուժկենտրոնի հրավերով, որպեսզի ղեկավարի ինսուլտ տարած պացիենտների բուժման հետազոտական ծրագիրը, սակայն անսպասելի մեղադրվել էր ԱՄՆ-ից աճի հորմոնով սրվակների արտահանման փորձի մեջ։

Նմանատիպ նյութեր