211652_close_icon
views-count3364 դիտում article-date 10:26 07-12-2019

Լավ լուր Գյումրիի տնակային ավաններում ապրողների համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Սպիտակի և Գյումրիի 1988թ.-ի աղետալի երկրաշարժի 31-րդ տարելիցն է: Արհավիրքից 3 տասնամյակ անց էլ դեռ տնակային պայմաններում ապրողներ կան: Վարչապետ Փաշինյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը մոտ 1 տարի Գյումրիի տնակային ավաններում հաշվառում կատարեց, բայց էլի ստույգ տվյալներ չկան, թե քաղաքում քանի տնակ կա: Կադաստրի տվյալներով` Գյումրիում տնակների թիվն այլ է, քաղաքապետարանի տվյալներով՝ այլ: Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանի տեղեկացմամբ` այստեղ խոսքը 800-900 տնակի մասին է, ինչը, սակայն, ըստ կադաստրի, ավելացրած թիվ է, քաղաքապետարանը սխալ է հաշվառել: Ինչևէ, նրանցից 226 ընտանիք եկող տարի տանիք կունենա: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավետեց, որ այդ նպատակով 2020թ. բյուջեով աղետի գոտուն տրամադրվել է 3 մլրդ դրամ։ «Կառավարությունն ամեն տնակի պատմությունն ուսումնասիրել է, ու ամեն տնակի նկատմամբ լինելու է առանձնահատուկ մոտեցում»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր