211652_close_icon
views-count2518 դիտում article-date 22:57 06-12-2019

ՀՖՖ նախագահի թեկնածուները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում ընթացող մամուլի ասուլիսի ընթացքում ֆեդերացիան հրապարակեց նախագահի և գործադիր կոմիտեի անդամների թեկնածուների անունները։ ՀՖՖ նախագահի ընտրությանը կմասնակցեն «Ուրարտուի» և «Վանի» կողմից առաջադրված ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Անի» ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը և «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանը: Այս մասին հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է «Փյունիկի» կողմից առաջադրված Կիպրոսի «Արարատի» հիմնադիր Արսեն Աղաջանյանի թեկնածությունը՝ «Փյունիկի» կողմից ներկայացված փաստաթղթային փաթեթում ՀՖՖ կանոնադրության հետ անհամապատասխանություններ ունենալու պատճառով: Ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 23-ին անցկացվելիք ՀՖՖ արտահերթ ընդհանուր ժողովում։

Նմանատիպ նյութեր