211652_close_icon
views-count136758 դիտում article-date 18:29 06-12-2019

Ատրճանակներով զինված ու դիմակավորված ավազակային հարձակում՝ Կոտայքի մարզում. ճիվաղները զենքի գործադրմամբ թալանել են տարեց կնոջ տունը. ժամանել են մարզի ոստիկանապետը, քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, դիմակավորված զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում 3 հոգի, որոնցից 2-ը՝ դիմակավորված, ատրճանակով զինված, ներս են մտել Մայակովսկի գյուղի 5-րդ փողոցի 38 տուն, որտեղ տանտիրուհու նկատմամբ կատարել են ավազակային հարձակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստահակները ողջ տունը տակնուվրա են արել, զենքերը պահել տարեց կնոջ գլխին ու պահանջել գումար ու ոսկի։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում տանտիրուհին ասում էր. «Գնացել էին Աբովյան՝ դեղատնից գնումներ կատարելու, էկա տուն, ուզեցի դեղս խմեմ, դուռը ծեծեցին։ Սկզբից չբացեցի, հարցրեցի՝ ո՞վ է, դրսից պատասխանեցին, թե՝ տատի ջան, մենք ենք։ Ես էլ, ճիշտն ասած, առանց կասկածելու, մտածեցի՝ երևի կամ էլեկտրոցանցից են, կամ ինչ-որ տեղից, դուռը բացեցի։ Բացեցի ու գլխիս վրա երկու դիմակավորված անձինք ատրճանակները պահեցին ու մտան տուն։ Անընդհատ պահանջում էին, որ՝ ձեն չհանես, թե չէ կսպանենք, տան ոսկիների ու փողերի տեղն ասա, քեզ ոչ մի բան չենք անի; Ես էլ նրանց ասացի, որ թոշակառու կին եմ, սակայն նրանք ողջ տունը տակնուվրա արեցին ու մի քանի կտոր ոսկեղեն ու գումար հափշտակեցին, իրենց հետ տարան։ Գնալուց էլ կտրեցին տան հեռախոսի գիծը, որ ես չկարողանամ զանգեմ»։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչութjան պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Ռուբեն Մկրտչյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանի և Հուսիկ Կարապետյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագետները։ Տան գրեթե բոլոր սենյակները տակնուվրա են արված, ճիվաղները, հավանաբար, գումար ու թանկարժեք իրեր են փնտրելիս եղել։ Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ։ Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին, հանցագործության գործիք հանդիսացող առարկաները և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր