հիմնական կայք
Լրահոս

Լուիս Սուարես. Մեսիին սխալ են հասկացել

Լուիս Սուարես. Մեսիին սխալ են հասկացել «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է թիմակից Լիոնել Մեսիի խոսքը, որը «Ոսկե գնդակը» ստանալուց հետո ասել էր, որ մոտենում է ֆուտբոլից՝ իր հեռանալու ժամանակը:


«Մեսին ինձ ապշեցնում է, քանի որ բացառիկ է, նա պատմություն է կերտում: Որպես նրա ընկեր և թիմակից, երջանիկ եմ, որ նա ստացավ «Ոսկե գնդակը», դա նրա համար հրաշալի պահ էր:

Նրա մեկնբանությունները սխալ են ընկալվել: Երբ մեկը «Ոսկե գնդակ» է նվաճում, նա երջանիկ է, սակայն այդ պահին հուզված է լինում:

Լեոն կենդանի էակ է, նա էլ կարող է հուզվել, ինչպես և՝ բոլորս: Նա ցանկանում էր ասել, միգուցե, որ մի երկու տարի հետո տարիքը կսկսի նրա վրա ազդել, որ նա մտածում է այդ մասին:

Նրան սխալ են հասկացել: Վստահ եմ, որ Լեո Մեսին դեռ երկար կխաղա», ասել է Սուարեսը:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք