211652_close_icon
views-count20522 դիտում article-date 13:46 06-12-2019

Էրեբունու ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին ատրճանակից կրակոցներ արձակող 33–ամյա «հերոսին»

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի բնակիչ, 33-ամյա Տիգրան Ջանոյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ոստիկանների ստացված տեղեկությունները հավաստի են եղել ու Տ. Ջանոյանը նույն օրը՝ առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, Զավարյան փողոցում իրեն պատկանող «Ատմագա» տիպի 9մմ տրամաչափի գազային ատրճանակով կրակոցներ է արձակել: Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են ատրճանակը: Փաստի առթիվ ոստիկանության էրեբունու բաժնի հետախուզության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր