հիմնական կայք
Լրահոս

Մոսկովյան դատարանը Ֆիլիպ Կիրկորովին պարտադրել է 650 հազար եվրո վճարել լատվիական բանկին

Մոսկովյան դատարանը Ֆիլիպ Կիրկորովին պարտադրել է 650 հազար եվրո վճարել լատվիական բանկին Մոսկովյան դատարանը մասամբ բավարարել է ABLV լատվիական բանկի քաղաքացիական հայցն ընդդեմ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի, որով վերջինը պահանջում էր երգչից վճարել շուրջ 4 մլն եվրո՝ հիփոթեքային վարկի վերաբերյալ սահմանված տուգանքը, նաև՝ տոկոսադրույքները։


Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, Կիրկորովի փաստաբանը հայտնել է, որ դատարանը մասամբ է բավարարել հայցը, և երգիչը կվճարի բանկին միայն 651 հազար եվրո։

Դատական նիստն ընթացել է դռնփակ։

Կիրկորովի փաստաբաններն առաջարկել են բանկին միջազգային համաձայնագիր կնքել, սակայն հայցվորը մերժել է առաջարկը։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք