211652_close_icon
views-count1123 դիտում article-date 21:30 05-12-2019

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է, իսկ բեռնատարների համար՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի: Արագածոտնի մարզի Մաստարայի և Ապարանի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում ձյուն է տեղում: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.

Նմանատիպ նյութեր