3100 դիտում
18:37 05-12-2019
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնների մեկնաբանությունները
«Գազպրոմ Արմենիա» մարզական համալիրում դեկտեմբերի 3-4-ը տեղի ունեցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճած ըմբիշները լրագրողների հետ զրույցում պատմեցին տպավորությունների մասին:
Սահակ Հովհաննիսյան (63 կգ). «Մեծահասակների Հայաստանի առաջնությունում պայքարը ավելի թեժ էր, քանի որ գոտեմարատերը ավելի բարդ ընթացք են ունենում, թեև նույն 6 րոպեն ու հիմնականում նույն մրցակիցներն են։ Իհարկե, գոտեմարտերս բարդ ստացվեցին, բայց, փառք Աստծո, հասա հաղթանակի»։
Սլավիկ Գալստյան (67 կգ). «Բարդ մրցակցություն էր։ Եզրափակչում հաղթանակի հասա վերջին վայրկյաններին, քանի որ մրցակիցս ուժեղ և տիտղոսակիր ըմբիշ էր՝ Կարեն Ասլանյանը։ Ինձ համար առաջին մրցաշարն էր նոր՝ 67 կգ քաշային կարգում: Լավ էի զգում ինձ, կփորձեմ ավելի լավացնել արդյունքներս այս քաշային կարգում»։
Մալխաս Ամոյան (72 կգ). «Առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների Հայաստանի առաջնությանը, լավ էի պատրաստվել, հաղթանակս հեշտ չտրվեց, քանի որ մրցակիցներս ուժեղ էին։ Այս պահին չեմ մտածում քաշային կարգս փոխելու մասին։ Կաշխատեմ սխալներս շտկել, որ հաջորդ մրցաշարերում կարողանամ բոլորի սպասելիքները արդարացնել»։
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը 10 քաշային կարգերում մասնակցեցին 82 ըմբիշներ: Հայաստանի չեմպիոն դարձան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Արման Բաղդասարյանը (77 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):
Նմանատիպ նյութեր
9789 դիտում
16:14 15-07-2017
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
5442 դիտում
17:26 26-12-2018
Հայտնի դարձան հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Գավաթի խաղարկության հաղթողները
2444 դիտում
15:03 03-09-2019
ԱԱ. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը
Այս բաժնից
1108 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3703 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
991 դիտում
22:41 09-04-2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն