211652_close_icon
views-count2979 դիտում article-date 17:48 05-12-2019

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը պարտվել է կիսաեզրափակիչում

Լոնդոնում անցկացվող Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի կիսաեզրափակիչում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պարտվել է չինացի Դին Լիժենին: Նախ գրոսմայստերներն անցկացրել են 2 դասական պարտիաներ, որոնցում հաղթող չի եղել: Արագ խաղի 2 ու կայծակնային խաղի (բլից) 4 պարտիաներում ավելի ուժեղ է գտնվել Դին Լիժենը: Մյուս կիսաեզրափակիչում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը հաղթել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: Դեկտեմբերի 6-ին Վաշյե-Լագրավը և Լիժենը կհանդիպեն եզրափակիչում, իսկ Արոնյանը և Կարլսենը՝ երրորդ տեղի համար մրցամարտում: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 350․000 դոլար է։

Նմանատիպ նյութեր