211652_close_icon
views-count38734 դիտում article-date 16:48 05-12-2019

Գեղարքունիքի մարզում թալանել են Գեղհովիտ գյուղի թիվ 2 դպրոցի ուսուցչի խանութը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փաստով: Այդ օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել Գեղհովիտ գյուղի բնակիչ, 59-ամյա Գնել Մելիքյանից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում անհայտ անձինք Գեղհովիտ գյուղի՝ իրեն պատկանող մթերային խանութի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են և այնտեղից հափշտակել ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն բաժնի հետաքննչական բաժանունքի հետաքննիչ Ռաֆայել Մուշեղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողություն կատարողները եղել են 3 հոգով և նրանք իրենց սև գործն անելուց հետո Opel մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խանութը պատկանում է նույն գյուղի թիվ 2 դպրոցի ուսուցիչ Գ. Մելիքյանին, ով գյուղում համարվում է բարեհամբույր մարդ ու նույնիսկ շատերը գյուղում վկայում են, որ նրա խանութից գյուղացիները ապրանքները գնում էին երբեմն «նիսայով» ու շատ դեպքերում խանութի տերը «համաներում էր անում», ասելով՝ մարդիկ սոցիալական այս պայմաններում ի վիճակի չեն պարտքերը մարելու: «Հիմա զարմանում ենք, թե ովքեր են եղել այդ ստահակները, որ թալանել են գյուղում ամենասիրված ու հարգված մարդկանցից մեկի խանութը»: Ոստիկանությունը ձեոնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր