211652_close_icon
views-count101218 դիտում article-date 14:00 05-12-2019

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Subaru-ն ու բեռնատար ГАЗель-ը. վերջինը բետոնե սյունը շրջել է և կողաշրջված վիճակում հայտնվել հանդիպակաց գոտում. խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:35-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «Ոսկե համբույր» ռեստորանահյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են 22-ամյա Տիգրան Նազարյանի վարած ГАЗ 33023 մակնիշի 34 RM 665 համարանիշի, 30-ամյա Անդրանիկ Հակոբյանի վարած Mercedes C180 մակնիշի 35 RN 054 համարանիշի և 91-ին Նարեկ Վանեցյանի վարած Subaru մակնիշի 71 PX 711 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բեռնատար ГАЗель-ը բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին, կողաշրջել այն և ինքն էլ դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու կողաշրջվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Կարեն Գևորգյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, սակայն, քանի որ վթարի հետևանքով տուժածներ չկան, վարորդներն էլ հրաժարվել են բժշկական օգնությունից, հետաքննչական բաժանմունքը անելիք չունի: Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան դարձի բերելու համար օգտագործվեց հատուկ քարշակ-վերամբարձ կռունկ և մինչ ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները դարձի կբերեին ավտոմեքենան, նշված հատվածում երթևեկությունը խցանվել էր՝ հասնելով 5-6 կիլոմետրի: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 177+
177+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր