211652_close_icon
views-count1755 դիտում article-date 12:25 05-12-2019

Արցախի Ազգային ժողովում եզրափակվեցին պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները

Դեկտեմբերի 5-ին Արամ Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Քննարկման է ներկայացվել «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն և առաջարկել քննարկել հերթական նիստում: Պետական բյուջեի նախագծի քննարկմանը ներկա են եղել ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը և ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը: Ամփոփելով նիստը՝ հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը, շնորհակալություն է հայտնել օրենսդիր-գործադիր արդյունավետ քննարկումների համար և նշել, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն 24 ժամվա ընթացքում, պատգամավորներն ու խմբակցությունները պետք է գործադիր իշխանությանը ներկայացնեն նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները:

Նմանատիպ նյութեր