հիմնական կայք
Լրահոս

Ինչու՞ պետք է հայատյաց Մեհրիբանը մուղամ լսի Արցախում. Գագիկ Համբարյան

Ինչու՞ պետք է հայատյաց Մեհրիբանը մուղամ լսի Արցախում. Գագիկ Համբարյան Ինչու՞ պետք է հայատյաց Մեհրիբանը մուղամ լսի Արցախում, Ֆեյսբուքի իր էջում հարց է բարձրացրել Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը։


«Նախ, հետաքրքիր է, թե ինչու՞ է տիկին Հակոբյանը պատասխանում Մեհրիբանին... Բազմաթիվ հակահայ զառանցանքներով աչքի ընկնող Ալիևան ոչ թե հանդես է գալիս որպես Իլհամ բաբայի կին, այլ որպես պետության երկրորդ դեմք՝ որպես պետական գործիչ... », գրում է Գագիկ Համբարյանը եւ ավելացնում. «Զարմանալի է, որ տիկին Հակոբյանը, որն ընդամենը պարոն Փաշինյանի կինն է, պատեհ-անպատեհ մշտապես փորձում է աչքի ընկնել, իսկ այս պարագայում նաև «մուտք գործել» իր խաղաղասիրությամբ այնպիսի վտանգավոր ոլորտ, ինչպիսին Արցախյան հիմնահարցն է...»։

«Աննա Հակոբյանի ամենազավեշտալի առաջարկը Ալիևային այն է, որ նա խոստանում է «մեր» անունից, որ կարող է ապահովել մուղամը, կարող է իրականացնել Մեհրիբան խանումի երազանքը և Ղարաբաղում նա կլսի իր սիրելի մուղամը... Հատկանշական է, որ ամբողջ տեքստում տիկին Աննան օգտագործում է «Արցախ» անվանումը, սակայն այս նախադասության մեջ չգիտես ինչու հայտնվում է պարսկա-թուրքական «Ղարաբաղ» անունը...

Մեկը չկա` տիկին Հակոբյանին հարցնի, թե ինչո՞ւ պետք է Հայկական լեռնաշխարհի մաս կազմող Արցախ աշխարհում, որի ազատության համար հազարավոր հայորդիներ իրենց կյանքն են զոհաբերել Ադրբեջանի հետ պատերազմներում, ինչ-որ եկվոր թրքուհի, որն իր շինծու երկրում՝ նույն Ադրբեջանում, հակահայկական քարոզի ամենաակտիվ մասնակիցներից և հովանավորներից է, պետք է իր նախասիրած մուղամը լսի... Տիկին Մեհրիբանն Արցախում կարող է լսել Կոմիտաս կամ մեր ազգային երգերը... Հետաքրքիր է նաև այն, թե այդ մուղամը, որի ապահովման մասին բարձրաձայնում է պարոն Փաշինյանի կինը, ո՞վ կամ ովքե՞ր են կատարելու... Չլինի տիկին Աննան պետք է հրավիրի այն երկրների երաժիշտներին, որոնց լծի տակ հարյուրավոր տարիներ ոչ թե ապրել, այլ գոյատևել է հայ ժողովուրդը և որոնց դեմ միշտ պայքարել է...

Տիկին Աննան երևի չի հասկանում կամ գիտակցում, թե ինչ վտանգավոր հայտարարություն է անում, չնայած, նաև նախազգուշացնում է Մեհրիբանին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Բաքվի համար ռազմական նոր արկածախնդրությունը Արցախի դեմ...

Երբ տիկին Աննային Բաքվում հյուրընկալեն և մատուցեն Կոմիտաս կամ Արամ Խաչատրյան, այդ ժամանակ նոր թող Մեհրիբանին Երևանում ընդունի և մուղամաթ մատուցի՝ հրավիրելով Կիրկորովին իր "Ջանմ, Ազերբայջանմ" երգով... Խաղաղասիրությամբ տոգորված տիկին Աննան ադրբեջանցիներին պատմական դասեր է տալիս՝ օրինակ բերելով եվրոպական երկրներին, որոնցից շատերը մշտապես վատ կամ թշնամական հարաբերություններ են ունեցել միմյանց հետ, բայց հիմա նույն տնտեսական միության մեջ են ապրում ու զարմանալիորեն ռևերանսներ անելով ադրբեջանցիներին` նրանց դասում է եվրոպական ժողովուրդների շարքը... Աննա Հակոբյանի և շատ խաղաղասերների սխալն այն է, որ մինչև հիմա չեն հասկացել, որ Ալթայի և Միջին Ասիայի տափաստաններից մեր տարածաշրջանում հայտնված բարբարոս թուրքը երբեք եվրոպացի չի եղել ու չի էլ դառնա, քանի որ իր հակառակորդների հետ բանակցելիս մշտապես յաթաղանը պահում է իր մոտ՝ հարմար առիթի դեպքում հակառակորդին մորթելու համար... Տիկին Աննան սխալվում է... Թուրքը երբեք չի դառնա գերմանացի, ֆրանսիացի կամ ավստրիացի, որոնք ընդունել են իրենց սխալները և մեղա եկել նախկինում կատարած հանցանքների համար... Թուրքի հետ խաղաղասիրություն անելը, նույնիսկ եթե դա դիվանագիտական քայլ է, շատ վտանգավոր է... Իսկ տիկին Աննան այդ ոլորտից ոչինչ չի հասկանում...», գրել է Գագիկ Համբարյանը եւ հետգրություն թողել.

«Հ.Գ. Ընդհանրապես, Ալիևների ընտանիքի անդամները Արցախ կարող են այցելել միայն մեկ դեպքում՝ եթե պաշտոնական այցով մեկնեն Ստեփանակերտ...»

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևա «Տելեգրամի» իր էջում գրառում էր արել, թե իրենց բոլորի երազանքը Արցախում մուղամ լսելն է, իսկ այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ՀՀ վարչապետ տիկին Աննա Հակոբյանը հրավեր էր ուղարկել Մեհրիբան Ալիեւային՝ խաղաղասիրական առաքելությամբ ժամանել Արցախ եւ մուղամ լսել։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք