211652_close_icon
views-count1737 դիտում article-date 22:45 04-12-2019

Իռլանդիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Իռլանդիան վավերացրել է Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Ինչպես փոխանցում է Dfa.ie-ն, ողջունելով վավերացումը՝ Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Սայմոն Քովենին նշել է, որ համաձայնագիրը նպաստելու է Հայաստանի ու ԵՄ անդամ երկրների միջև հարաբերությունների խորացմանը։ Նա ավելացրել է, որ ԵՄ գծով գործընկերների հետ միասին Իռլանդիան ոգևորված էր Հայաստանում 2018 թվականի գարնան խաղաղ ժողովրդավարական նվաճումներով և շարունակելու է խրախուսել ու աջակցել Հայաստանի տպավորիչ ջանքերը բարեփոխումների իրականացման հարցում:

Նմանատիպ նյութեր