211652_close_icon
views-count51072 դիտում article-date 22:08 04-12-2019

Վայոց Ձորի մարզում ավտովթարի է ենթարկվել Սարավան բնակավայրի վարչական շրջանի ղեկավարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Վայոց Ձորի մարզում վթարի է ենթարկվել Վայոց Ձորի մարզի Սարավան բնակավայրի վարչական շրջանի ղեկավար 56-ամյա Ռազմիկ Մանուկյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ժամը 15։30-ի սահմաններում իր վարած ВАЗ 2121 մակնիշի 34 TR 888 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 155.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Մանուկյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ տեսուչի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Սիրեկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր