211652_close_icon
views-count1744 դիտում article-date 20:35 04-12-2019

Արցախի ԱԺ խմբակցություններում ավարտվել են պետական բյուջեի մասին քննարկումները

Դեկտեմբերի 3-4-ը «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն», «Շարժում-88» և «Վերածնունդ» խմբակցություններում: Նախագծի վերաբերյալ պարզաբանումներ են տվել պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը և ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը: Դեկտեմբերի 5-ին նախատեսվում է պետական բյուջեի մասին նախագծի քննարկումը ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում:

Նմանատիպ նյութեր