211652_close_icon
views-count3056 դիտում article-date 17:27 04-12-2019

Փաշինյանը հերքում է Արցախ իր այցի և Լավրովի՝ Ադրբեջան այցի միջև կապը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է այն լուրերը, թե Արցախ կատարած իր այցն ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան կատարած այցը որևէ կերպով կապված են: «[url=https://armenpress.am/arm/news/997660.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետն ասաց դեկտեմբերի 4-ին կառավարության հետ ընթացող հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանի հարցին: «Ռուսաստանի ԱԳ նախարարի այցը վաղուց պլանավորված էր, և օրը հայտնի էր շատ ավելի առաջ: Իմ այցը նույնպես վաղուց էր նախատեսված, և ոչ ամենևին այդ օրը, պարզապես հիմնականում եղանակային պատճառներով անընդհատ այցը տեղի չէր ունենում: Դա որևէ կապ չուներ Լավրովի այցի հետ, Լավրովի այցն էլ չէր կարող կապ ունենալ իմ այցի հետ»,- ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 1-ին այցելել է Արցախի Հանրապետություն և հանդիպումներ ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի և պետության բարձրաստիճան ղեկավարության հետ, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ Ադրբեջանում հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Նմանատիպ նյութեր