211652_close_icon
views-count2070 դիտում article-date 23:13 03-12-2019

«Փյունիկը» ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Արսեն Աղաջանյանի թեկնածությունը

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հաստատել է, որ դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Արսեն Աղաջանյանի թեկնածությունը, հայտնում է [url=https://armsport.am/2019/12/03/%d5%b6%d5%a1-%d5%ad%d5%b8%d5%b7%d5%b8%d6%80-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a1%d6%80%d5%a1%d6%80-%d5%a7-%d5%af%d5%ab%d5%ba%d6%80%d5%b8%d5%bd%d5%ab-%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf-%d6%86%d5%b8%d6%82/]Armsport.am[/url]-ը: Ակումբը ներկայացնում է, թե ինչու է իրենց ընտրությունը կանգ առել հենց պարոն Աղաջանյանի վրա: «ՀՖՖ նոր նախագահը չպետք է կապ ունենա Հայաստանի առաջնության որևէ ակումբի հետ: Բացի այդ, մենք շեշտադրում ենք նաև այն փաստը, որ նոր նախագահը պետք է լինի ֆուտբոլին նվիրյալ մարդ, որը կցանկանա հիմնովին փոփոխություններ կատարել հայկական ֆուտբոլում, և անի ամեն բան այն առողջացնելու համար: «Փյունիկ» ՖԱ-ի կարծիքով Արսեն Աղաջանյանը լիովին համապատասխանում է այդ բոլոր չափանիշներին: Նա խոշոր գործարար է, երկար տարիներ ապրել է Ռուսաստանում և Կիպրոսում, համակարգային փոփոխություններ է կատարել այն բոլոր ոլորտներում, որոնք ղեկավարել է, հեղինակություն է վայելում մի շարք երկրների գործարար շրջանակներում: Տասնյակ կրթական, սոցիալական և սպորտային նախագծեր է իրականացրել և իրականացնում Հայաստանում, կամ մասնակից է այդպիսի նախագծերի: Պարոն Աղաջանյանը պատմական գիտությունների դոկտոր է, հեղինակավոր կինոփառատոններում մրցանակ ստացած գեղարվեստական ֆիլմերի ռեժիսոր և սցենարիստ: Այս տարիների ընթացքում Արսեն Աղաջանյանը մշտապես ֆինանսական օգնություն է ցուցաբերել իր հայրենիքին, ֆինանսավորել է Հայաստանում գործող մանկապատանեկան թիմերին՝ մասնավորապես, մոտ 8 տարի հովանավորել է «Ծաղկունքի բաց դպրոց» հիմնադրամի ֆոտբոլային թիմը (ֆուտբոլային դաշտի ստեղծում, մարզչի աշխատավարձ, մարզազգեստ, այլ պարագաներ): Տարիներ շարունակ Ա. Աղաջանյանը նպաստել է ֆուտբոլի զարգացմանը հայկական գաղթօջախներում: Հանդիսանում է Կիպրոսի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հիմնադիրը և հովանավորը, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր մարզերում գործող մանկապատանեկան հայկական ֆուտբոլային ակումբների բարեկամն ու հովանավորը: Տարիներ առաջ Արսեն Աղաջանյանը ցանկանում էր ֆուտբոլային ակումբ հիմնել նաև Հայաստանում, սակայն այն տարիների ֆուտբոլային իրականությունը նպաստավոր չէր այդ նախագիծն իրականացնելու համար: Ամիսներ առաջ Արսեն Աղաջանյանն իր մեծ ընտանիքի հետ միասին վերադարձավ Հայաստան, մշտական բնակություն հաստատելու հայրենիքում և ավելի մեծ եռանդով շարունակեց իրականացնել հանրօգուտ նախագծերը: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն Արսեն Աղաջանյանի մեջ տեսնում է ՀՖՖ նախագահի անկախ, նորարար գաղափարներով լի, ազնիվ, աշխատասեր և, ուրեմն արժանի թեկնածու: Մենք հավատում ենք, որ նոր էջից և նոր մարդկանցով գրվող պատմությունը կլինի նաև հայկական ֆուտբոլի վերելքը:

Նմանատիպ նյութեր