211652_close_icon
views-count1864 դիտում article-date 22:02 03-12-2019

Ջերմ հարաբերություններ՝ բազմաթիվ ընդհանրություններով և լուրջ հեռանկարներով. նախագահ Սարգսյանը հանդիպել է Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ: Նախարարը Հանրապետության նախագահին է փոխանցել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի ջերմ ողջույններն ու երկկողմ համագործակցությունն առաջ մղելու հաստատակամությունը: Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել այս տարվա ապրիլին իր այցը Հորդանան և հանդիպումը թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ՝ երախտագիտությամբ նշելով, որ Հորդանանի թագավորական ընտանիքը պատմականորեն միշտ էլ ջերմ վերաբերմունք Է ունեցել հայ ժողովրդի նկատմամբ և աջակից եղել նրան: Նախագահն ասել է, որ շատ կառուցողական քննարկում է ունեցել թագավորի հետ և ակնկալում է Նորին Մեծությանն առաջիկայում հյուրընկալել Հայաստանում: Նախարար Այման Սաֆադին հատկապես ընդգծել է Հորդանանի հայկական համայնքի կարևոր դերը երկրի կյանքում։ Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխշահավետ ոլորտներում առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու հնարավորություններին: Զրուցակիցների խոսքով՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, հնագույն քաղաքակրթությունների կրողներ են, հարուստ չլինելով բնական ռեսուրսներով՝ Հայաստանը և Հորդանանը կարևորում ու գնահատում են մարդկային ռեսուրսները։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել նորագույն տեխնոլոգիաների, կրթության, գիտության, գյուղատնտեսության, սննդի անվտանգության, զբոսաշրջության ոլորտներում և կարևորել են գործնական քայլերի իրականացումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր