211652_close_icon
views-count1517 դիտում article-date 21:34 03-12-2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանին: Ողջունելով պարոն Մորանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առկա համագործակցության ընդլայնումն ու խորացումը: Մհեր Գրիգորյանը հանդիպումը լավ հնարավորություն է համարել քննարկելու երկկողմ օրակարգը: ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ առավելագույն ջանքեր կներդնի երկու երկրների միջև հատկապես առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Փոխվարչապետը Դեյվիդ Մորանի խնդրանքով ներկայացրել է Հայաստանում ներդրումներ կատարելու առավելություններն ու անդրադարձել Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ-ի շուկա մուտք գործելու հարթակ հանդիսանալու գաղափարին: Մհեր Գրիգորյանը նշել է, որ բրիտանական դասական բիզնես մշակույթի ներդրումը Հայաստանի համար մեծ նշանակություն ունի, ինչպես նաև հավելել է, որ մարդկային կապիտալի զարգացման ոլորտում յուրաքանչյուր ուղղությամբ Միացյալ Թագավորության ծրագրերի իրականացումը անգնահատելի ներդրում է երկրի զարգացման գործում: Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել կառուցողական հունով համագործակցելու և զարգացնելու հարաբերությունները երկու երկրների միջև:

Նմանատիպ նյութեր