211652_close_icon
views-count1538 դիտում article-date 20:28 03-12-2019

Հայ խորհրդարանականներն աշխատանքային այցով Ֆինլանդիայի Հանրապետությունում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 2-ին մեկնարկել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի եւ հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի երկօրյա աշխատանքային այցը Ֆինլանդիայի Հանրապետություն: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ տարբեր գերատեսչությունների պետական պաշտոնյաների, բուհերի ու դպրոցների ներկայացուցիչների հետ: Հայ խորհրդարանականներն այցելել են հայտնի Մերիլահթի հանրակրթական դպրոց, այնուհետեւ Հելսինկիի համալսարան: Նրանք շրջայց են կատարել ուսումնական հաստատություններում, ծանոթացել Ֆինլանդիայում կրթության գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, քննարկումներ ունեցել ոլորտի պատասխանատուների հետ: Կրթության ոլորտի զարգացումը համարելով պետության զարգացման հիմնաքարային ուղղություն` պատգամավորները ձեռնամուխ են եղել աշխարհում լավագույններից մեկը համարվող ֆիննական կրթական համակարգին տեղում ծանոթանալու եւ լավագույն փորձը Հայաստանում ներդնելու աշխատանքին: Հայ խորհրդարանականները երկօրյա այցով կլինեն նաեւ Շվեդիայի Թագավորությունում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր