2496 դիտում
23:41 02-12-2019
Շահեն Հարությունյանի կողմից Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են պատրաստվում. Tert.am
Ռուս դրամատուրգ, բանաստեղծ Ալեքսանդր Գրիբոյեդովի՝ Երևանում տեղադրված արձանի վրա ներկ լցնելու փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
Այս մասին,[url=https://www.tert.am/am/news/2019/12/02/police-statue/3154659?fbclid=IwAR05lojiZRVezDRk3EJF23aFpYzfjdAoAxvNcY8-38mfpKWudrzDZR20MnU]Tert.am[/url]-ի հարցին, թե ոստիկանությունը տեղյակ է Շահեն Հարությունյանի հրապարակումից, պատասխանեց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Այդ հրապարակմամբ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,– ասաց լրատվության վարչության պետի տեղակալը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի նախկին օգնական, ակտիվիստ Շահեն Հարությունյանը հայտնել էր, որ ի պատասխան ՌԴ–ում Նժդեհի հուշատախտակի ներկմանը՝ կարմիր ներկ է լցրել Գրիբոյեդովի արձանի վրա։
Նմանատիպ նյութեր
3566 դիտում
15:56 11-01-2020
Շահեն Հարությունյանի կողմից Գրիբոյեդովի արձանը ներկելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է
7996 դիտում
16:06 03-06-2017
Վրաստանում ակտիվիստները ներկ են լցրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի վրա
Այս բաժնից
358 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
808 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
373 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին