211652_close_icon
views-count135156 դիտում article-date 22:34 02-12-2019

Տարօրինակ դեպք Գեղարքունիքի մարզում. «Սպայկա» ընկերությանը պատկանող բեռնատարի վարորդը դարձել էր «փայտյա էլեկտրասյուն տեղափոխող». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները ծառայության ընթացքում նկատել են, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 58 կմ հատվածում «Սպայկա» ընկերության հաշվեկշռում գրանցված բեռնատարը հսկայական փայտյա սյունը քարշ տալով տանում է։ Ճանապարհային ոստիկանները, մոտ 400 մետր հետևելով բեռնատարի վարորդին, «կանգ ա՛ռ» ազդանշան են տվել, որից հետո վարորդին տեղեկացրել են, թե ինչի համար են ավտոմեքենան կանգնեցրել; Վարորդն արդարացել է, որ ինքը չի նկատել, թե ինչպես է էլեկտրալարերով պատված սյունը հայտնվել իր մեքենայի վրա։ Այս պահին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ պարզում են, թե ճանապարհի որ հատվածից է բեռնատարը «գրկել», հիմքից պոկել ու քարշ տվել փայտե էլեկտրասյունը։ *** [b]Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էր զանգահարել մի քաղաքացի, ով ներկայացավ, որ ինքը նշված բեռնատարի վարորդն է և հայտնեց, որ ինքը չի նկատել սյունը և 400 մետր ինքը սյունը մեքենայի վրա չի վարել, ու իրեն ճանապարհային ոստիկանության ոչ մի աշխատակից չի կանգնեցրել՝ ասելով, որ ինքն է նկատել ու կանգնել. «Խնդրում եմ, որպեսզի հրապարակեք, որ ես ուշադիր, օրինապահ վարորդ եմ և նման բան թույլ չէի տա»։ Նա հայտնեց նաև, որ դեպքից հետո ճանապարհային ոստիկաններն ու արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները մի քանի ժամ փորձում էին գտնել, թե ով է փայտյա սյունը կտրել, իսկ դա նրանց չհաջողվեց։ Այս ահազանգից հետ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պարզեց, որ, այնուամենյանիվ, ճանապարհային ոստիկաններն իրենք են կանգնեցրել «Սպայկա»-ի վարորդին, ով հայտնել է, որ տեղյակ չի եղել, թե ինչպես է փայտե սյունը հայտնվել իր ավտոմեքենայի վրա։ Թե ով է այս դեպքում հանդես գալիս «Փչան Թոդորոսի» դերում, հետևությունները թողնում ենք ընթերցողին։[/b] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր