211652_close_icon
views-count8563 դիտում article-date 23:14 02-12-2019

Ուկրաինայում կատուն խեղդամահ է արել 9 ամսական երեխային

Ուկրաինայի Վիննիցի շրջանում կատուն 9 ամսական երեխայի է խեղդամահ արել օրորոցում։ Այդ մասին հայտնում է Unian.net-ը։ Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին։ Ըստ տեղեկությունների՝ աղջնակին մայրը թողել է մանկասայլակի մեջ և զբաղվել տնային գործերով, իսկ երբ վերադարձել է, տեսել է, որ կատուն մանկասայլակի մեջ է և նստած երեխայի վրա։ Երեխան խեղդամահ է եղել արված։ Դիահերձումը ցույց է տվել, որ երեխան մահացել է շնչահեղձությունից։ Հարուցվել է քրեական գործ։

Նմանատիպ նյութեր