13591 դիտում
20:22 02-12-2019
Վիտալի Բալասանյանի գրասենյակի մոտ տեղի է ունեցել առևանգման փորձ․ ահազանգ
«Հանուն Արցախի» գրասենյակի մուտքի մոտ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ժամը 15:50-ի սահմաններում տեղի է ունեցել սադրանքի և առևանգման դեպք: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի գրասենյակի ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/v.balasanyan.grasen/posts/151723329442184]էջից[/url]։
Ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, ասվում է․
«Երկու տղաներ, գրասենյակից դուրս են կանչել Տաթև Արցախ անվամբ ՖԲ օգտատեր Տաթև Վիրաբյանին և փորձել առևանգել, որը ուղեկցվել է լկտի, սեռական բնույթի հայհոյանքներով: Դեպքը աննախադեպ է նաև նրանով, որ տվյալ անձիք ակնհայտ սադրում էին գրասենյակի մյուս անդամներին: Այս դեպքը ևս մեկ անգամ փաստում է, որ դեռևս 2018թվականի հունիսին հայտնի ավտոկայանի դեպքերը, ոչ թե բնակչության ցասման արտահայտումն էր, այլ մի խումբ անձանց կողմից կազմակերպված սանդրանք, որոնց պարագլուխներն էին նույն այդ 2 եղբայրները: Պահանջում ենք, որ ԱՀ Ոստիկանությունն ու մյուս պատկան մարմիններն այս գրությունն ընդունեն որպես հայտարարություն հանցագործության մասին և մեղավորներին ենթարկեն պատասխանատվության, քանզի այս անձանց համար պատասխանատվության չենթարկվելը դարձել է օրինաչափ»:
[img]https://st0.shamshyan.com/editor/0440731001575303523876539.jpg[/img]
[img]https://st0.shamshyan.com/editor/0671450001575303523492841.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
1090 դիտում
09:14 14-02-2014
Վիտալի Բալասանյանի դեմ կատարած մահափորձի առնչությամբ հարուցված քրգործին միացվել է մեկ այլ քրգործ․ ՀԺ
1321 դիտում
09:01 25-03-2014
Վիտալի Բալասանյանի միակ թշնամին․ Ժողովուրդ
1818 դիտում
17:44 05-05-2014
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի դեմ վրեժխնդրությունից դրդված են մահափորձ կատարել
Այս բաժնից
868 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
487 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
337 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը