հիմնական կայք
Լրահոս

Կոտայքի մարզում՝ Չարենցավան քաղաքի սկզբնամասում, հրդեհ է բռնկվել MAZ մակնիշի բեռնատարում. օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկաններն ու հրշեջները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կոտայքի մարզում՝ Չարենցավան քաղաքի սկզբնամասում, հրդեհ է բռնկվել MAZ մակնիշի բեռնատարում. օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկաններն ու հրշեջները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Կոտաքի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Արզական ավտոճանապարհին MAZ մակնիշի բեռնատար ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրդեհի վայր կժամանեին Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից, քաղաքացիներն ու այդ պահին նշված վայրում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ մարել են MAZ մակնիշի 888 PP 63 համարանիշի ավտոմեքենայում՝ շարժիչի հատվածում բռնկված կրակը։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք