211652_close_icon
views-count2913 դիտում article-date 18:00 02-12-2019

Մեսի-Սուարես զույգը ամենաարդյունավետն է 21-րդ դարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» 1:0 հաշվով Մադրիդում հաղթեց «Ատլետիկոյին»: Հաղթական գոլը 86-րդ րոպեին Լուիս Սուարեսի փոխանցումից հետո խփեց Լիոնել Մեսին: Այն պահից, երբ ուրուգվայցին տեղափոխվեց կատալոնական ակումբ, սա արդեն 56-րդ գոլն է, որը ստեղծել են այս երկու հարձակվողները Լա Լիգայում. 28 անգամ Մեսին գոլ է խփել Սուարեսի փոխխանցումներից հետո և 28 անգամ էլ Սուարեսն է աչքի ընկել Մեսիի փոխանցումներից: Սա իսպանական առաջնության լավագույն արդյունքն է 21-րդ դարում: Երկրորդ լավագույն արդյունքը պատկանում է Կրիշտիանու Ռոնալդու-Կարիմ Բենզեմա զույգին, երբ նրանք միասին խաղում էին «Ռեալում»՝ 40 գոլ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր