1418 դիտում
18:03 02-12-2019
Հանդիպում՝ ՀՀ ԱԳՆ-ում. քննարկվել են Չինաստանի կառավարության կողմից ՀՀ-ում իրականացվող անհատույց տեխնիկատնտեսական օգնության ծրագրերին առնչվող հարցեր
Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Չինաստանի միջազգային զարգացման համագործակցության պետական գործակալության նախագահի տեղակալ Դենգ Բոցինգին (Deng Boqing):
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՉԺՀ կառավարության կողմից Հայաստանում իրականացվող անհատույց տեխնիկատնտեսական օգնության (դրամաշնորհային) ծրագրերին առնչվող հարցեր:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ ՉԺՀ կառավարության կողմից իրականացված անհատույց օգնության ծրագրերը զգալի դեր են ունեցել Հայաստանի մի շարք ոլորտների կարողությունների զարգացման և արդիականացման համար, այդ թվում՝ վերջին տարիներին հանրային տրանսպորտի և առողջապահության բնագավառներում: Ավետ Ադոնցն ընդգծեց, որ վերոնշյալ ծրագրերի շրջանակներում կառուցված հայ-չինական բարեկամության դպրոցի գործունեությունը նպաստում է չինարեն լեզվի և մշակույթի ուսուցմանն ու տարածմանը մեր երկրում (նախորդ տարիներին Չինաստանի միջազգային զարգացման համագործակցության պետական գործակալության կողմից իրականացված ամենամյա վերապատրաստման դասընթացներին Հայաստանից մասնակցել են պետական և մասնավոր հատվածների տարբեր բնագավառների շուրջ 1400 ներկայացուցիչներ):
Դենգ Բոցինգը ներկայացրեց վերակազմավորված Չինաստանի միջազգային զարգացման համագործակցության պետական գործակալության գործունեության ուղղությունները և ձևերը՝ նշելով, որ տեխնիկական աջակցության ծրագրերից զատ գործակալության գործառնությունների տիրույթում է նաև գործընկեր երկրների կառավարություններին արտոնյալ վարկերի տրամադրման հարցը:
Կողմերն անդրադարձ կատարեցին Հայաստանում իրականացվելիք տեխնիկական և տնտեսական աջակցության առաջիկա հնարավոր ծրագրերին, փորձագետների փոխանակման, ինչպես նաև ենթակառուցվածքային շինարարության վարկավորման հնարավորություններին:
Նմանատիպ նյութեր
1813 դիտում
15:45 30-01-2018
Քննարկվել են ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության ծրագրերին և երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
874 դիտում
18:13 22-05-2019
Քննարկվել են ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական և բյուջետային աջակցության ծրագրերին առնչվող հարցեր
Այս բաժնից
532 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
406 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից