211652_close_icon
views-count1588 դիտում article-date 17:20 02-12-2019

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄԷ նախագահին, թագաժառանգին և վարչապետին՝ Ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանին՝ Ազգային տոնի կապակցությամբ։ «Ջերմ շնորհավորանքս և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին Ազգային տոնի առթիվ։ Բարձր եմ գնահատում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ գործակցության առկա մակարդակը և կարևորում տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացումն ու ամրապնդումը»,- մասնավորապես նշվում է նախագահ Սարգսյանի ուղերձում: Նա շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանին քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել, իսկ իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարգավաճում։ *** Աբու Դաբի Էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին ուղղված ուղերձում Հանրապետության նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ջերմությամբ եմ հիշում տարեսկզբի մեր հանդիպումը, որը հիանալի հնարավորություն էր մեր բարեկամ երկրների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման նոր հնարավորությունների քննարկման համար: Վստահ եմ, որ երկկողմ պայմանավորվածությունների հետևողական իրագործումը նոր որակ կհաղորդի հայ-էմիրաթական գործընկերային հարաբերություններին` ի շահ մեր ժողովուրդների»: *** Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումին: «Վստահ եմ, որ տարեսկզբի մեր հանդիպմանը ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրագործումն առավել կամրապնդի և նոր մակարդակի կբարձրացնի մեր երկրների միջև բազմակողմ փոխգործակցությունը»,-մասնավորապես նշվում է ուղերձում:

Նմանատիպ նյութեր