հիմնական կայք
Լրահոս

Այսօր Մեսին կստանա «Ոսկե գնդակը». Marca

Այսօր Մեսին կստանա «Ոսկե գնդակը». Marca Այսօր Ֆրանսիայում կկայանա «Ոսկե գնդակի» շնորհման հանդիսավոր արարողությունը:


Ինչպես հայտնում է իսպանական Marca-ն, մրցանակը կստանա «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին: Մրցանակի համար պայքարում նա առավելության կհասնի «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիկ վան Դեյքի նկատմամբ:

«Ոսկե գնդակ» 2019-ը Մեսիի համար կդառնա վեցերորդը. այդ ցուցանիշով նա ռեկորդ կսահմանի՝ առաջ անցնելով «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից (ներկայումս երկու ֆուտբոլիստներն էլ ունեն 5-ական «Ոսկե գնդակ»):

Մրցանակի հանձնման արարողութունը կսկսվի այսօր՝ Երևանի ժամանակով 23:30-ին:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք