211652_close_icon
views-count78272 դիտում article-date 10:40 02-12-2019

Իմ շունն է, կրակել, սպանել եմ. ոստիկաններին հայտնել է «Դիլիջան ազգային պարկ»-ի տնօրեն, «Գետափ» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատերը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 1-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում ստացված ահազանգի փաստով: Ժամը 14:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքում գործող «Գետափ» ռեստորանահյուրանոցային համալիրի տարածքում կրակել են շան վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տարածք են ժամանել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ Դիլիջանի բնակիչ, 64-ամյա Սուրեն Աղաջանյանը հայտնել է, որ ժամը 13:15-ի սահմաններում իր անվամբ հաշվառված «Տոզ 16» տիպի ակոսափող որսորդական հրացանով կրակել և սպանել է իր շանը: Ս. Աղաջանյանը հայտնել է նաև որ այդ քայլին է դիմել, քանի որ վերջին մի քանի օրերին շունը մի քանի անգամ հարձակվել է աշխատակիցների և հաճախորդների վրա: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Աղաջանյանը նշված ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատերն է և աշխատում է «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր