211652_close_icon
views-count17334 դիտում article-date 01:52 02-12-2019

Իտալիայի առաջնություն. Հենրիխ Մխիթարյանն իր վերադարձը նշեց գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Վերոնան» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց «Ռոմային»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով երկու ամիս բաց թողնելուց հետո առաջին անգամ այսօր մասնակցեց խաղին՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում: Հայ ֆուտբոլիստը հանդիպման ավելացված ժամանակում վերջակետ դրեց՝ խփելով «Ռոմայի» երրորդ գոլը: Սա Մխիթարյանի երկորդ գնդակն էր Իտալիայի առաջնությունում: Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 28 միավոր և բարձրացավ 4-րդ տեղ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր